Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես համատեղել գինին և ուտեստը. civilnet.am

Ինչպես համատեղել գինին և ուտեստը. civilnet.am

Ճիշտ ընտրված գինին կարող է ուտեստը կատարելության հասցնել: Չնայած գինին ուտելիքի հետ համատեղելու խիստ կանոններ չկան, քանի որ դա, ի վերջո, կախված է սեփական ճաշակից, սոմելիեներն (գինի համտեսողներ) ու գուրմանները (համադամ կերակուրի սիրահարներ) ճիշտ ընտրություն կատարելու համար որոշ խորհուրդներ են տալիս:

Տավարի և գառան մսի հետ

 

 Տավարի և գառան մսի հետ
Ցանկալի է ընտրել կարմիր գինի, հատկապես այնպիսի հագեցած կարմիր գինիներ, ինչպիսիք են Շիրազն (Shiraz) ու Կաբերնեն (Cabernet): Այլ տարբերակ կարող են հանդիսանալ Բարբերա (Barbera), Սանջիովեզե (Sangiovese), Կաբարնե Սովինյոն (Cabernet Sauvignon), Մերլո (Merlot), Պինո Նուար (Pinot Noir), և Զինֆանդել (Zinfandel) գինիները:

Հավի մսի հետ

 

Հավի մսի հետ

Ճիշտ ընտրություն է սպիտակ գինին: Խորոված և տապակած հավի հետ փորձեք Շարդոնե: Հարուստ սոուսով պատրաստված հավը լավ համատեղվում է Շիրազի կամ միջին հագեցվածության Կաբարնե Սովինյոնի հետ:

Ձուկ և ծովամթերք

 

Ձուկ և ծովամթերք
Ընտրեք այնպիսի սպիտակ գինիներ, ինչպիսիք են Շարդոնե, Ռայզլինգ (Riesling), Պինո Գրիժիո (Pinot Grigio), Սավինյոն Բլոն (Sauvignon Blanc) և Գըվուրցթրամինըր (Gewürztraminer): Խորոված ձուկը լավ է համատեղվում Շարդոնեի կամ նորմալ հնության Սեմիլիոնի հետ: Շոգեխաշած ձկան հետ գերազանց կլինի Պինո Նուարը, իսկ շերտավոր ձկների հետ՝ չոր Ռայզլինգ կամ Շարդոնե:

Կծու ուտելիք

 

Կծու ուտելիք
Եթե կերակուրը կծու է՝ ընտրեք Ռայզլինգ և քաղցր Գըվուրցթրամինըր: Այս գինիների քաղցրությունը չեզոքացնում է ուտեստի կծվությունը: Խուսափեք Շարդոնեից, քանի որ այն կծու կերակուրներին դառը համ կհաղորդի:

Լոլիկի սոուսով (թթու) ճաշատեսակներ

 

Լոլիկի սոուսով (թթու) ճաշատեսակներ
Լոլիկի սոուսով պատրաստված ուտեստների հետ (սպագետի, պիցա) ընտրեք Բարբերա, Սանջիովեզե կամ Զինֆանդել:

Պանիրներ

 

Պանիրներ
Հագեցած գինիները լավ համատեղվում են պինդ պանիրների հետ: Օրինակ՝ Շիրազին սազում է Չեդեր պանիրը: Փափուկ պանիրների գործընկերներն էլ չոր Ռայզլինգ, Մարսան (Marsanne), կամ Վիոնիե (Viognier): Քաղցր գինիները ճիշտ է ընտրել կապույտ պանիրների հետ:

Աղանդեր

 

Աղանդեր
Քաղցր գինիները լավ ընտրություն են՝ պայմանով, որ աղանդը գինուց քաղցր չէ:

Ուտեստը գինու հետ համատեղելու այլ նրբություններ

Հեշտ է ասել, որ թռչնամսի հետ սպիտակ գինին է լավ ընտրություն, իսկ գառան  մսի հետ՝ կարմիրը: Բայց կոնկրետ ո՞ր գինու մասին է խոսքը, արդյո՞ք սրանք կանոններ են, որոնք չի կարելի խախտել: Սննդի պատրաստման ձևը բավական որոշիչ դեր ունի գինու ընտրության հարցում:

 

Օրինակ՝ եթե հավի միսը նրբորեն եփված է, «երիտասարդ» Սեմիլիոնը շատ լավ կլինի: Տապակելիս յուղը հավի մսի համն ավելի հարուստ է դարձնում՝ պահանջելով ավելի թանձր գինի, օրինակ, «հասուն» Սեմիլիոն: Խորովելիս հավի միսը դառնում է ծխեցված և համապատասխանում փայտի մեջ հասունացրած գինու հետ, օրինակ՝ թեթև Շարդոնե: Երբ հավի միսը պատրաստում եք թթվասերի սոուսով՝ այն դառնում է իսկապես հարուստ ու հագեցած, և թանձր Շարդոնեն լավ կհամալրի այդ ուտեստը: Եթե պատրաստելիս ավելացնում եք սոյայի սոուս՝ կարող եք ընտրել թեթև կարմիր Պինո Նուար: Իսկ եթե միսը պատրաստել եք կարմիր գինու մեջ՝ այդպես էլ շարունակեք՝ ըմպեք կարմիր գինի:

  • Սովորեք գինու տարբեր համերին համապատասխան  ուտելիքի ճիշտ բաղադրիչներ ընտրելը: Օրինակ՝ մրգային էլեմենտները և փայտի տոները կարևոր են ուտեստ ընտրելիս: Եթե զգում ես դեղձի, կոկոսի, արևադարձային այլ էլեմենտներ, ծխեցված կամ խոտաբույսերի համեր՝ ընտրի՛ր դրանց համապատասխան սնունդ:
  • Գինու գույնը նույնպես որոշիչ է: Թեթև, միջին կամ լրիվ հագեցված գինիները պետք է մատուցել հենց այդպիսի ուտելիքի հետ: Բացի Պինո Նուարից՝ որքան մուգ է գինին, այնքան թանձր է այն:


Օգտագործիր գինու բուրմունքը այն ճիշտ համադրելու համար: Գինին տարբեր է բուրում՝ ծաղկային, մրգային, ընկուզային, սնկային և այլն: Համատեղի՛ր բուրմունքը համապատասխան սննդային բաղադրիչների հետ:

 

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. www.segodnya.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ